Թուրքական Hürriyet փոխանցմամբ`Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Իրանի իշխանություններին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի՝ Թուրքիայում գտնվելու ժամերին Իդրիս Նաիմ Շահինը TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է. «Մենք տեղյակ ենք, որ Իրանն աջակցում է PKK ահաբեկչական կազմակերպությանը: Մենք տեղյակ ենք, որ Շեմդինլիում, Յուքսեքօվայում գրանցված բախումների ժամանակ վիրավորված PKK-ականները բուժում են ստանում Իրանի հիվանդանոցներում: Ահաբեկչական կազմակերպության զինյալների հայտարարությունները հաստատում են այս տեղեկությունները»:
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք միա՞յն Իրանն է օգնում PKK-ին հարցին՝ Շահինը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ այդ հարցում «սովորական կասկածյալներ» են Սիրիան, Իրաքը և Հայաստանը:









































