«Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը նոր էր ապաքինվել վնասվածքից: Սակայն «Լևանտե»-ի դեմ խաղի ժամանակ ազդրի սուր ցավ է զգացել, ինչի պատճառով փոխարինվել է խաղի 14-րդ րոպեին:
Այսօր ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, թե երբ կարող է Ալվեշը շարք վերադառնալ: Բժիշկները հայտնել են, որ ապաքինվելու համար Դանիից կպահանջվի 2-3 շաբաթ:









































