Լիբանանում ձերբակալվել են Սիրիայի հինգ քաղաքացիներ, որոնք կասկածվում են ակաբեկչության նախապատրաստման համար, հաղորդում է Zman.com-ը` վկայակոչելով անվտանգության մարմիններում բարձրաստիճան աղբյուրին:
Սիրիացիները նախատեսում էին ահաբեկչություն կազմակերպել Լիբանանի հարավում` Նաբաթիա շրջանում: Նրանք ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են գործի դնել պայթուցիկ սարքավորումը: Հաղորդվել է, որ ահաբեկիչների թիրախը եղել են շիաները:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի քրիստոնեական թաղամասում`Աշրաֆիում, պայթեցվել էր ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել 86 մարդ:









































