Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը, «Դե Ֆակտո» ամսագրի կողմից արժանացավ «Տարվա մարդ» մրցանակին: Արոնյանը կմասնակցի նաև Լոնդոնում կայանալիք London Chess Classic մրցաշարին:
«Ես ուրախ եմ, որ նվաճել եմ այնտեղ պայքարելու հնարավորությունը: Հանդիպումների ժամանակ փորձում ենք մոռանալ հակառակորդի ազգության մասին: Ես համոզված եմ, որ վատ ազգեր չկան, կան վատ մարդիկ:
Այդ մրցաշարում իմ հիմնական հակառակորդը Մագնուս Կառլսենն է: Ուրիշ ուժեղ խաղացողներ նույնպես կլինեն, բայց նրա հետ խաղերն ամենաբարդն են: Այդ մրցաշարում երբեք չեմ հաղթել և կփորձեմ հաջողության հասնել:
Մրցաշարին լավ եմ պատրաստվել: Տեսնենք՝ ինչ կարծիքի են իմ հակառակորդները:











































