Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմադիրները զանգվածային ցույցի են դուրս գալիս` հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ոստիկանությունն ակնկալում է, որ փողոց դուրս կգա շուրջ 50 հազար մարդ, սակայն փորձագետների կարծիքով` ցուցարարների թիվը կլինի ավելի շատ:
Բողոքի ակցիայի հենց սկզբում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են հասնել քաղաքի կենտրոնում գտնվող Թագավորական հրապարակ, որտեղ տեղի է ունենալու ցույցը: Ոստիկանների և ցուցարարների միջև սկսված բախումների հետևանքով վիրավորվել է 11 մարդ` 6 քաղաքացի և 5 ոստիկան:
Այնուհետև շուրջ 500 ցուցարարներ փորձել են քանդել ոստիկանության պատնեշները: Ի պատասխան` ոստիկանները ձերբակալել են շուրջ 100 ցուցարարներ:
Բանգկոկի երեք կենտրոնական շրջաններում հինգշաբթի օրվանից գործում է հատուկ ռեժիմ, որը ոստիկաններին թույլ է տալիս ստանալ բանակի աջակցությունը և ուժայիններին իրավունք է տալիս խուզարկել շինությունները, իսկ իշխանություններին` վերահսկել ԶԼՄ-ների խմբագիրների ձերբակալությունը իրադարձության վայրից:
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ավելի վաղ ընդդիմության առաջնորդներին մեղադրել էր պետական հեղաշրջում կատարելու մտադրության մեջ:









































