Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն բացատրել է, թե ինչու է տարվա լավագույն մարզչի մրցությունում քվեարկել հենց այդ թեկնածուների օգտին:
Հիշեցնենք, որ Դել Բոսկեն նախկինում հայտարարել էր, որ իր ձայնը տալու է Խոսեպ Գվարդիոլային, Ռոբերտո դի Մատեոյին ու Չեզարե Պրանդելիին:
«Քվեարկել եմ Գվարդիոլային օգտին, քանի որ նա իսպանացի է ու շատ բաների է հասել: Այդ տարի նա երեք մրցանակ նվաճեց: Բացի այդ՝ որոշում կայացնելիս միայն սպորտային կարողությունները չեմ հաշվի առնում. Գվարդիոլան նաև լավ վարքագծի տեր մարդ է»,- իսպանական մամուլը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:





































