Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը վստահ է, որ իր թիմը կարող է առավելության հասնել Թուրինի «Յուվենթուս»-ի նկատմամբ:
««Յուվենթո՞ւս». մենք պիտի մտածենք միայն մեր խաղի մասին, ոչ թե մրցակցի: Նրանք ուժեղ են, սակայն յուրաքանչյուր հանդիպում այլ պատմություն է:
Կարծում եմ՝ կարող ենք հաղթել «Յուվենթուս»-ին: Կարևոր չէ՝ ով գոլի հեղինակ կդառնա՝ Նոչերինո՞ն, թե՞ Էլ Շարավին: Կարևորագույնը հաղթանակն է»,- Milan News-ը փոխանցում է Բոատենգի խոսքերը:








































