Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Շիննիկ»-ի դեմ խաղում:
Խաղի ընթացքում պարտվելով 2:0 հաշվով՝ Արզումանյանի «ԲԿԱ-Էներգիա»-ն կարողացավ երկու պատասխան գոլ խփել: Երկրորդ գոլը իր հաշվին գրանցեց հենց Ռոբերտը՝ խաղի 78-րդ րոպեին գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:










































