Կիրակի օրը երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը, Twitter-ի իր էջում տեղադրելով «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհի Քրիստեն Ստյուարտի կիսաթափանցիկ զգեստով լուսանկարը, գրել է, որ ինքը հիանում է Ստյուարտով։ Այս մասին հայտնում է filmpro.ru-ն:
Պարզվել է, որ Մայլին միակ հայտնի կինը չէ, որը բացահայտորեն հիանում է հանրահայտ դերասանուհիներով: Վերջերս The Huffington Post ինտերնետ-հրատարակությունը հավաքագրել է կանանց հետաքրքիր սիրո խոստովանությունները:










































