Իտալական «Միլան»-ի սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է թիմի հարձակվող Ալեշանդրե Պատոյի ապագայի մասին:
«Պատոն խնդիր է: Ես իսկապես հույս ունեմ, որ նա կկարողանա վերականգնվել: Այս հարցն ամբողջությամբ է խնդիր, քանի որ Պատոն ամենալավ տաղանդն էր ապագայի համար, որ մենք ունեինք»,- ասել է Բեռլուսկոնին բրազիլացի հարձակվողի մասին, որը ցանկանում է հեռանալ «Միլան»-ից:









































