Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, Հռոմի «Ռոմա»-ն հրաժարվել է անգլիական «Տոտենհեմ»-ին տրամադրել իր թիմի ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչի տրանսֆերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը 22-ամյա Պյանիչի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար «Ռոմա»-ին առաջարկել է 12 միլիոն եվրո, սակայն հռոմյան թիմը մերժել է:










































