Ինչպես հայտնի է, Ռոբերտո դի Մատեոն ազատվեց «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում հերթական պարտությունից հետո:
Նրա փոխարեն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ռաֆայել Բենիտեսը, ինչը կբարդացնի «Մանչեսթեր Սիթի»-ի խնդիրը Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Սովորաբար, երբ թիմի գլխավոր մարզիչը փոխվում է, հաջորդ խաղն այդ թիմի մրցակցի համար շատ բարդ է լինում: Մեր դեպքում ավելի բարդ կլինի, քանի որ «Չելսի»-ն Եվրոպայի լավագույն ակումբներից է»,- ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:




































