Լոնդոնի «Արսենալ»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Emirates ավիաընկերության հետ, որի անունով էլ կոչվում է «Արսենալ»-ի տնային մարզադաշտը:
Ինչպես տեղեկացնում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը, լոնդոնյան ակումբին Emirates-ը 150 միլիոն ֆունտ է վճարելու՝ իր լոգոտիպը թիմի մարզաշապիկի վրա առաջիկա հինգ տարիներին պահելու համար:
Ըստ պայմանագրի՝ կա ևս մի կետ: Համաձայն այդ կետին՝ «Արսենալ»-ն իրավունք չունի փոխել մարզադաշտի Emirates անվանումը մինչև 2028 թվականը:









































