«Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի ղեկավարություը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հեռացման պատճառը թիմի վատ ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում:
ՔՓՌ-ն ներկայումս իր ակտիվում ունի ընդամենը 4 միավոր և 12 տուրերից հետո զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը:
Ակումբի նոր գլխավոր մարզչի անունը դեռ հայտնի չէ:










































