«Էթիհադ Սթեդիում» մարզադաշտում կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումից հետո հետաքրքիր զրույց է տեղի ունեցել Ժոզե Մոուրինյոյի և Մայկոնի միջև: Նշենք, որ մասնագետը և ֆուտբոլիստը ջերմ հարաբերությունների մեջ են:
Soccer Stats-ի տեղեկացմամբ՝ Մոուրինյոյի այն հարցին, թե ինչու է Մայկոնը կանգնել միջանցքում, վերջինս հայացքն ուղղել է հեռուստաէկրանի կողմը, որից հայտարարվում էր Բենիտեսի՝ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին:
«Բենիտեսի օգնականը պետք է դառնար Մատերացին»,- հայտարարել է Մոուրինյոն:
Այս արտահայտությունից հետո պորտուգալացի մասնագետը և Մայկոնը սկսել են բարձր ծիծաղել: Հավելենք, որ միջադեպը նկարահանել են իսպանացի լրագրողները:








































