«Ատլետիկո Մինեյրո»-ի ղեկավարությունը նոր պայամանագիր է առաջարկել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոյին:
«Դեռ վաղ է խոսել նոր պայմանագրի ստորագրման մասին: Բայց բանակցությունները շարունակվում են, և ես հուսով եմ, որ շուտով կողմերը պաշտոնական պայմանագիր կստորագրեն»,- հայտարարել է Ռոնալդինյոյի գործակալ Ռոնի Ռոբերտո Ասիսը:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Ատլետիկո» է տեղափոխվել 2012թ. հունիսին՝ ստորագրելով կես տարվա պայմանագիր:









































