«Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնաբանել է «Չելսի»-ի երկրպագուների՝ Բենիտեսի հանդեպ ունեցած հակակրանքը:
«Հասկանում եմ, որ Ռաֆան «Չելսի»-ի երկրպագուների շրջանում թիմը գլխավորելու ամենացանկալի թեկնածուն չէր: Սակայն եթե նա կարողանա ԱՊԼ-ի հաջորդ տուրի շրջանակներում հաղթանակ տանել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ, ապա երկրպագուները նրան գրկաբաց կընդունեն»,- Ռեդնապին մեջբերում է The Sun-ը:









































