Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով այժմ վերականգնվում է որովային մկանների վնասվածքից, որը ստացել է Ուինսթոն-Սեյլեմի մրցաշարում, հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում կփորձի ընդգրկվել ATP վարկանիշային աղյուսակի թոփ-50-ում:
«2013 թվականին ես կփորձեմ ընդգրկվել ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-50-ում: Կարծում եմ՝ դա իմ ուժերի սահմանում է, եթե կարողանամ խուսափել վնասվածքներից, և եթե խոշորագույն մրցաշարերի ցանցերը բարդ չլինեն»,- Նալբանդյանին մեջբերում է ամերիկյան մամուլը:
Ներկայում Դավիթը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 81-րդ հորիզոնականը:






































