Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա՝ սպանելով 1 և վիրավորելով առնվազն 15 մարդ: Սա առաջին նման դեպքն է զինադադար հաստատելուց հետո: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի ներկայացուցչին,
Հրաձգությունը սկսվել է Գազա քաղաքի Խան Յունիս թաղամասում: Ականատեսներից մեկը գործակալությանը հայտնել է, որ տուժել են խաղաղ բնակիչներ: Վերջիններս տուն վերադառնալիս մտել են սահմանային գոտի, որը սովորաբար փակ է Գազայի հատվածի բնակիչների համար:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից RIA Novosti-ին հայտնել են, որ զինվորականները նման արձագանք են տվել այն բանից հետո, երբ պաղեստինցիները բողոքի ցույց անցկացնելիս հատել են սահմանային պատնեշները և փորձել են քանդել դրանք:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև նոյեմբերի 21-ից հաստատվել է զինադադար:







































