Բիզնեսը, որի հիմքը մայաների կանխագուշակումն է 2012թ. դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի մասին, ֆիասկո է ապրել, պնդում է La Stampa թերթի հոդվածագիր Ջանլուկա Նիկոլետտին:
«Ինչո՞ւ ենք մենք աշխարհի վերջից մեկ ամիս առաջ այսքան հանգիստ: Ընդամենը 1 տարի առաջ տիեզերական թախիծը մարդկությանը կարծես պարուրել էր մռայլ շղարշով: Գնվել էին մոտակա Ապոկալիպսիսին վերաբերող բոլոր մռայլ հետազոտությունները: ԶԼՄ-ները ֆիլմերն ու գրքերը մեզ նկարագրել են հնարավոր նախազգուշացումներն ու հնարավոր սցենարները, որոնք կսկսեն իրականանալ դեկտեմբերի 21-ից հետո, նվազագույն այն կարճատև ժամանակահատվածում, քանի դեռ ողջ ենք»,- գրում է թղթակիցը:
«Ոմանք ակնարկում է անսպասելի համընկնումները ցունամիների, ջրհեղեղների ու երկրաշարժերի հետ, իբր դրանք մատնանշում են աղետը: Մյուսները սկսում են նկատել, որ եղանակներն այն չեն, իբր օդում ինչ-որ բան է թևածում: Սակայն հիմա՝ աշխարհի վերջի հայտարարումից 30 օր առաջ, ի՞նչ են անում բոլոր այդ «պայծառատեսները»: Նրանցից ոմանք ասում են, որ Ապոկալիպսիսը մի քանի ամսով տեղափոխվել է, մյուսները վստահեցնում են, որ 2012թ. աշխարհի վերջ չի լինի»,- գրում է հոդվածի հեղինակը:










































