Կառավարության նախընթաց նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել էր, որ Սերժ Սարգսյանը դժգոհել է մեր երկրում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունից և վճռական գործողություններ է պահանջել, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառմամբ: Տեսանելի և շոշափելի արդյունքներ ունենալու համար կառավարությունը նպատակահարմար է գտել ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ուժերի հետ:
Հարցին, թե ի՞նչ պարբերականությամբ են հրավիրվելու հակակոռուպցիոն այդ նիստերը, և ընթացիկ ամսում քանի անգամ են դրանք կայացել, կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության պետ Սուսաննա Տոնոյանը «Ժողովուրդ»-ին պատասխանեց. «Ճիշտն ասած, նիստերի հրավիրման հաճախականության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ մինչ այժմ հակակոռուպցիոն ոչ մի նիստ չի կայացել, դրանում վստահ եմ»:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ հակակոռուպցիոն առաջին ու թերևս միակ նիստը կայացել է նոյեմբերի 3-ին:







































