Թունիսն ու Լիբիան պայմանավորվել են չշտապել նոյեմբերի սկզբին ձևավորված սիրիական միավորված ընդդիմության կոալիցիայի՝ սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչելու հարցում։ Հինգշաբթի օրն այս մասին հաղորդել է Թունիսի նախագահ Մոնսեֆ Ալ-Մարզուկին:
«Մենք Լիբիայի հետ պայմանավորվել ենք, որ չենք շտապի: Մեզ անհրաժեշտ է իրական պատկերացում ունենալ այս մարմնի մասին»,- լրագրողներին հայտնել է Թունիսի ղեկավար Ալ-Մարզուկին:
Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ձևավորվել է նոյեմբերի 11-ին՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում:









































