Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վինսեն Կոմպանին վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Բելգիացին հանդիպման ավարտից տասը րոպե առաջ ծնկի վնասվածք է ստացել: Վնասվածքի լրջության վերաբերյալ դեռևս լուրեր չկան:









































