Նյու Յորք նահանգի Մոնրո շրջանում անծանոթներն առևանգել են Ծննդյան տոնի համար նախատեսված եղևնիներով բեռնված կցասայլը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Իրավապահ մարմինները նշում են, որ առևանգված կցասայլում 350 ծառ է գտնվել: Կորուստը նկատել են նոյեմբերի 21-ին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ տոնական փշատերև ծառերով թրեյլերի առևանգումը տեղի է ունեցել կեսգիշերից առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում:
Դեռևս հայտնի չէ, առևանգումն իրականացվել է միայնա՞կ, թե՞ խմբակային, ինչպես նաև հայտնի չէ՝ առևանգման թիրախը հենց կցասա՞յլն է եղել, թե՞ նրանում գտնվող եղևնիները: Իրավապահ մարմինները փնտրում են կցասայլն ու այն առևանգողներին:








































