«Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանո Կորեիան ու կիսապաշտպան Տիագո Ալկանտարան միացել են ընդհանուր խմբին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզման ժամանակ այն խաղացողները, որ մասնակցել էին «Սպարտակ»-ի դեմ խաղին, զբաղվել են վերականգնողական վարժություններով, իսկ մյուսները մարզվել են ամբողջ ուժով:
Հիշեցնենք, որ Տիագոն կտրել էր ծնկի հատվածի մկաններից մեկը սեպտեմբերի 29-ին կայացած «Սևիլիա»-ի դեմ խաղում, իսկ Ադրիանոն ազդրի վնասվածք էր ստացել «Սելտա»-ի դեմ նոյեմբերի 3-ին կայացած խաղում:







































