Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

«Ժողովրդի վստահությունը բռնաբարելով՝ հասան խորհրդարան». Հովհաննես Սահակյանը՝ ՀԱԿ-ի մասին

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության հրավիրած այսօրվա արտահերթ նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: ՀՀԿ-ն, ինչպես որ խոստացել էր, չմասնակցեց նիստին, ինչը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համարեց «Սահմանադրության բռնաբարում»:

«Պետք է հորդորեմ, որ իմ գործընկերները փողոցային, միտինգային բառապաշարից ձերբազատվեն և «Սահմանադրությունը բռնաբարել»-ը քիչ օգտագործեն: Եթե մի բան բռնաբարվել է, ապա իրենց կողմից՝ ժողովրդի վստահությունը, և այն բռնաբարելով՝ հասան խորհրդարան»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ Սահմանադրության որևէ կետ չի խախտվել. ընդդիմությունն օգտվել է իր սահմանադրական իրավունքից, հավաքել 44 ստորագրություն և հրավիրել արտահերթ նիստ, ՀՀԿ-ն էլ ասել է, որ չի մասնակցելու և բերել է փաստարկներ: «Մենք գտել ենք ոչ նպատակահարմար մասնակցել այս քննարկումներին, որովհետև սրանք անպտուղ են, քաղաքական շոու անելու անհաջող սցենար: Լուրջ փոփոխությունների ամար առնվազն 6 ամիս է պետք»,- ասել է Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ ժողովրդի անունից խոսողները ոչ միայն չկարողացան պատշաճ թվով քաղաքացիներ հավաքել ԱԺ-ի դիմաց, չնայած որ 2-3 օր միայն դա էին հայտարարում, այլև արտահերթ նիստի համար ստորագրած 44 պատգամավորներին ամբողջությամբ չկարողացան դահլիճ բերել:

Հովհաննես Սահակյանն ամենածանրը խորհրդարանում իրենց դրությունն է համարում. «Ժառանգությունը»՛ 5 հոգով 7 երգ են երգում, ՀԱԿ-ը՝ 7 հոգով՝ 12 երգ, մյուս խմբակցությունը դեռ չի էլ կողմնորոշվել, թե ինչ երգի»: Ամենադժվարը Հանրապետականի գործն է, որ պետք է բոլորի պահանջները բավարարի:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության հայտարարությանը, թե հանրապետականների այսրվա վարքագիծը պետք է քննարկման առարկա դարձնել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, Հովհաննես Սահակյանն ասել է. «Բոյկոտը, որպես քաղաքական դիրքորոշում, չի կարող լինել էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում