Goal.com-ը տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան չի ցանկանում գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն: Իսպանացին դեռևս չի ցանկանում վերադառնալ մարզչական աշխատանքի:
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչը նախընտրում է իր ընտանիքի հետ շարունակել բնակությունը Նյու-Յորքում: Բացի այդ, նա չի կարծում, որ «Չելսի»-ն համապատասխանում է իրեն, քանի որ թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հաճախակի է մարզիչներին հեռացնում ակումբից:
Հիշեցնենք, որ այսօր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ռոբերտո դի Մատեոն: Անգլիական ակումբի հետ են կապվում նաև Հարի Ռեդնապի, Ռաֆայել Բենիտեսի, Ավրաամ Գրանտի ու Լորան Բլանի անունները:








































