Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի ղեկավարությանը կոչ է արել փակել Մալաթիայի նահանգի Քյուրեջիք վայրում գտնվող ՆԱՏՕ-ի բազան (ռադիոտեղորոշիչ կայան).
«Դրանով իսկ Թուրքիան ի ցույց կդնի իրական աջակցությունը Գազայի հատվածին: Եթե Էրդողանն իսկապես անկեղծ է Իսրայելին քննադատող իր հայտարարություններում, ապա նա պետք է փակի Մալաթիայում գտնվող ՆԱՏՕ-ի բազան: Այն հակահրթիռային վահան է և Թուրքիայի տարածքում է տեղակայվել Իսրայելի անվտանգության ապահովման համար:
Էրդողանի կառավարությունը պետք է ձեռնարկի կոնկրետ միջոցներ, որպեսզի ի ցույց դնի իր աջակցությունը պաղեստինցիներին և ոչ թե իր օգնությունը ցուցաբերի թշնամական Իսրայելին»:








































