Լոնդոնի «Չելսի»-ի ֆան-ակումբի նախագահ Տրիշա Ֆիորելինոն հայտարարեց, որ ակումբի երկրպագուները դժգոհ կլինեն, եթե գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը:
Ֆիորելինոն նշեց, որ երկրպագուները դեմ են նաև Հարի Ռեդնապի ու Ավրաամ Գրանտի թեկնածություններին:
«Ես կասկածում եմ, որ Բենիտեսը լավ մարզիչ է: Նա արդեն 2 տարի անգործ է: Եթե նա լավ մարզիչ է, ինչու՞ այս ժամանակահատվածում ոչ մի թիմից առաջարկի չի ստանում»,- Ֆիորելինոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ըստ Sky Sports-ի՝ Բենիտեսը համարվում է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ հիմնական թեկնածուներից մեկը:








































