Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի միջև երեկ տեղի ունեցած հանդիպմանն անկարգությունների պատճառով ձերբակալվել է 50 երկրպագու:
«Վարչական խախտումների պատճառով մարզադաշտում և դրան հարակից տարածքներում ձերբակալվել է շուրջ 50 երկրպագու»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Սպարտակ» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով՝ կատալոնական ակումբի հաղթանակով:









































