Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ևս մեկ անգամ խոսել է իր թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ մեծ պոտենցիալ ունենալու մասին:
«Մարիոն ֆանտաստիկ տղա, սակայն երբեմն չի հասկանում՝ որքան կարևոր է կյանքում աշխատանքը: Հույս ունեմ՝ նա կսկսի ավելի լավ կյանք վարել, քանզի ունի նույնպիսի որակ, ինչպիսին Մեսսին ու Ռոնալդուն: Նրանց հասնելու համար Բալոտելիին աշխատասիրություն է պետք: Հույս ունեմ, որ նա կփոխի իր՝ կյանքի հանդեպ ունեցած հայացքները»,- ասել է Մանչինին:









































