Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանականերում կայանալիք «Արսենալ» – «Մոնպելյե» հանդիպմանը: Ֆուտբոլիստը վնասվածք ունի:
Արսեն Վենգերի հավաստմամբ՝ Ուոլքոթը վնասվածքն ստացել է «Տոտենհեմ»-ի դեմ խաղին: Բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ անգլիացին լուրջ վնասվածք չունի, սակայն չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին:
Միևնույն ժամանակ կազմ է վերադարձել հարձակվող Ժերվինյոն, որը կոճի վնասվածք ուներ:










































