Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբների ղեկավարները ցանկանում են սահմանափակել խաղացողների աշխատավարձերը: Այն պետք է համապատասխանաի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին, որը կսկսի գործել հաջորդ մրցաշրջանից: Ըստ ակումբների ղեկավարների՝ աշխատավարձերը պետք է բարձրանան միայն նախապես սահմանված որոշակի տոկոսի չափով:
Քննարկվում է սահմանափակման 2 տարբերակ: Խաղացողների տարեկան աշխատավարձը կարող է բարձրացվել ոչ ավելի, քան 5%-ով: Երկրորդ սահմանափակումը կապված է թիմերի՝ խաղացողներին վճարվող ընդհանուր գումարի չափի հետ: Թիմերի՝ խաղացողներին վճարած աշխատավարձը պետք է կազմի ակումբի եկամտի մի մասը:
2010/11թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն խաղացողներին վճարել է եկամտի 114%-ը:
Առաջարկը կընդունվի, եթե 20 թիմերից 14-ը տան իրենց համաձայնությունը:









































