Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է առաջարկ կատարել «Ֆիորենտինա»-ին թիմի խաղացող Ստևան Յովետիչի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ: Անգլիայի առաջնության գործող չեմպիոնը երկար ժամանակ է հետաքրքրվում ֆուտբոլիստի ծառայություններով:
23-ամյա Յովետիչը հայտնվել է նաև «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում:
«Ֆիորենտինա»-ի մարզական տնօրեն Դանիելե Պրադան չի բացառում խաղացողի իրավունքները վաճառելու հնարավորությունը, սակայն ոչ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Նա մեր լավագույն խաղացողն է: Յովետիչի՝ խաղադաշտ դուրս գալու պարագայում մենք հեղինակել ենք 11, իսկ առանց նրա՝ 7 գոլ»,- նշել է Պրադան:









































