Իրանական ընդդիմության Saham news լրատվական կայքի փոխանցմամբ՝ իրանական ընդդիմության առաջնորդ Մեհդի Կարուբին հիվանդանոց է ընկել՝ կապված առողջական վիճակի վատթարացման հետ: Հիվանդանոցում նա գտնվում է երկրի անվտանգության ուժերի հսկողության տակ:
Նշվում է, որ Կարուբին երկու շաբաթ առաջ սկսել է կտրուկ ձևով քաշ կորցնել՝ բողոքելով ախորժակի կորստից, գլխապտույտից ու սրտխառնոցից: Կարուբիի ընտանիքի բազմաթիվ դիմումներից հետո անվտանգության մարմինները որոշել են ընդդիմության առաջնորդին տեղավորել իրենց գերատեսչության հիվանդանոցներից մեկում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ Կարուբին գտնվում է տնային կալանքի տակ, ինչի պատճառը 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ նրա կազմակերպած բողոքներն են:









































