«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը «Տորինո»-ի դեմ խաղում խփած իր գոլը նվիրել է Դանիելե դե Ռոսիին:
Հիշեցնենք, որ Դե Ռոսին կարմիր քարտ էր ստացել «Լացիո»-ի դեմ դերբիի ժամանակ ու ստիպված էր բաց թողնել այս հանդիպումը:
«Այս գոլս նվիրում եմ Դե Ռոսիին: Նա չէր խաղում, ու մենք շատ էինք զգում նրա կարիքը խաղադաշտում:
Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդքան էլ նպաստավոր վիճակում չենք, բայց զգում ենք մեր մեջ այն ուժը, որով կկարողանանք հաղթահարել այդ իրավիճակը», – ասել է բոսնիացին:








































