Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջիկա՝ «Բարսելոնա» – «Սպարտակ» խաղի մասին:
«Բոլոր մրցակիցների դեմ պայքարելիս մենք մտածում ենք միայն հաղթանակի մասին: Մեր խումբը բարդ է, թիմերը թույլ չեն: Ընդհանրապես, երբ մենք հանդիպել ենք ռուսական թիմերին, հաղթանակները հեշտ չեն տրվել: Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ «Ռուբին»-ի դեմ խաղին: Նույնկերպ ես կարող եմ ասել, որ «Սպարտակ»-ը հեշտ թիմ չէ»,- ասել է Վիլանովան:









































