UGG® Australia հայտնի բրենդը թողարկել է ոչխարի բրդից իր հայտնի ճտքավոր կոշիկները:
Հավաքածուն, որը թողարկվել է «Ձեր հարսանիքը դարձել է հարմարավետ» կարգախոսով, կոչվում է I Do! («Ես համաձայն եմ»):
Դրանում տեղ են գտել ավստրալիական UGG կոշիկի 2 դասական մոդելներ՝ BaileyBlingIDo! և Sparkles I Do!: Առաջին մոդելն իրենից ներկայացնում է ոչխարի բնական կաշվից արծաթավուն ճտքավոր կոշիկներ, որոնց զարդարում է Swarovski խոշոր բյուրեղը, երկրորդը զարդարված է Classic Sparkles արծաթավուն ուլունքներով:
Նոր շարքում տեղ են գտել սպիտակավուն մորթե հողաթափեր՝ երկնագույն ժապավենով:










































