Թուրքիան արդեն այսօր կարող է դիմել ՆԱՏՕ-ին Սիրիայի սահմանին Patriot զենիթահրթիռային համակարգ տեղակայելու խնդրանքով` լարվածության սրման պատճառով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման տեսակետ է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմա դե Մեզերը:
Ավելի վաղ թուրքական կողմի ներկայացուցիչները նշել էին, որ նման հարցում կլինի, եթե սիրիական «հարձակումները» չդադարեն:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Գերմանիան Թուրքիա կուղարկի 170 զինվորականների՝ Սիրիայի հետ սահմանին զենիթահրթիռային Patriot համակարգերի սպասարկման համար:








































