Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պյատիգորսկում 9-ամյա աղջկան բռնաբարած Համբարձումովի դեմ վերջնական մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում վերջնական խմբագրմամբ մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հայ Վլադիմիր Համբարձումովի դեմ, որը կասկածվում է 9-ամյա Աննա Պրոկոպենկոյի նկատմամբ սեռական բռնություն կատարելու, այնուհետև նրան սպանելու մեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

2012-ի ամռանն այդ գործը հասարակական մեծ արձագանք էր ստացել: Աղջկան մի քանի օր փնտրել էին ոչ միայն ոստիկաններն ու զինվորականները, այլև կամավորները: Քննության ընթացքում ի հայտ էին եկել Պյատիգորսկի մոլագարի կողմից իրականացված այլ հանցագործություններ ևս:

ՌԴ ՔԿ Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունում հաղորդում են, որ 40-ամյա Համբարձումովի դեմ առաջադրվել է մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի՝ «Սեռական բնույթի բռնարարք», «Բռնաբարություն» և «Սպանություն» հոդվածներով:

Քննության տվյալներով՝ 2012-ի հուլիսի 23-ին Համբարձումովը փողոցում հանդիպել է աղջկան, ներկայացել որպես կոսմետիկական ընկերության առևտրային ներկայացուցիչ և նրան առաջարկել գումար աշխատել: Այդ նպատակով նա աղջկան առաջարկել է իր հետ գնալ գրասենյակ, սակայն նրան տարել է անտառ, որտեղ բռնաբարել է և նրա հանդեպ կատարել սեռական բնույթի բռնի գործողություններ: Այնուհետև Համբարձումովը խեղդել է աղջկան և նրա մարմինը թաքցրել անտառում՝ ծածկելով թերթաքարով:

Օգոստոսի 1-ին հանցագործության կասկածանքով 40-ամյա Համբարձումովը ձերբակալվել է: ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է աղջկա սպանության մեջ նրա մասնակցությունը:

Քննության ընթացքում ի հայտ են եկել Համբարձումովի հանցավոր գործունեության հավելյալ փաստեր: Մասնավորապես, 2012-ի հուլիսի 3-ին նա Պյատիգորսկում երիտասարդ կնոջ է բռնաբարել, իսկ 2004-ի սեպտեմբերին (սանհանգույցում կոյուղաջրերի արտահոսքի հետ կապված օգնության ցուցաբերման առաջարկով), կրկին Պյատիգորսկում, մտել է բազմաբնակարան շենքերից մեկի բնակարաններից մեկն ու բռնաբարել տանը առանց ծնողների եղած 12-ամյա աղջկան:

Ներկայում իրականացվում են քննչական և դատական այլ գործընթացներ՝ ուղղված նախաքննության ավարտմանը՝ հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ Համբարձումովին մերժել են քննության հետ համագործակցել: Մինչդատյա համաձայնությունը կնշանակեր, որ դատարանում գործի քննության ժամանակ ամբաստանյալին չպետք է նշանակվեր մեղադրական ամենածանր հոդվածի առավելագույն պատժաչափի 2/3-ից ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում