Եվրահանձնաժողովն առաջարկում է նոր կոշտ միջոցառումներ`խոշոր կորպորացիաների կողմից կիրառվող հարկերից խուսափելու ագրեսիվ սխեմաների դեմ պայքարելու համար:
Ինչպես գրում է Financial Times-ը, հարկերից խուսափելու կորպորատիվ սխեմաների և վճարումների օպտիմալացման պատճառով ԵՄ-ն տարեկան 60 միլիարդ եվրո է կորցնում:
Վերջին շրջանում ուժեղացվում է ճնշումն այն ընկերությունների նկատմամբ, որոնք արհեստական կերպով եկամուտները դուրս են բերում օֆշորային կամ հարկման ցածր դրույքաչափեր ունեցող երկրներ:
Համաձայն Եվրահանձնաժողովի առաջարկի նախագծի, որը հայտնվել է աղբյուրի տրամադրության տակ, անդամ պետություններին խորհուրդ է տրվում ընդունել «հարկային ապաստարան» միասնական սահմանումը, որից հետո չեղյալ հայտարարել սահմանմանը համապատասխանող երկրների հետ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագիրը: Արդյունքում ընկերությունները կդադարեն օգտվել «հարկային ապաստարանների» ցածր հարկման առավելությունից:







































