Մոսկվայի «Սպարտակ»-ի կենտրոնական պաշտպան Խուան Ինսաուրալդեն հայտնել է իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ ծանոթանալու մասին:
«Մեսսիի հետ ծանոթացա Բարսելոնայում, որտեղ անցկացրել ենք Չեմպիոնների Լիգայի շրջանակներում մեր առաջին արտագնա հանդիպումը: Մեսսին այնպես էր պահում իրեն` կարծես մենք 100 տարվա ծանոթներ լինեինք: Լեոն անմիջական է, շփվող: Նա հերթական անգամ ապացուցեց, որ մեծագույն ֆուտբոլիստ է և հիանալի անձնավորություն:
Մենք փոխանակեցինք մարզաշապիկները: Մեսսիի մարզաշապիկը կպահպանեմ ամբողջ կյանքում` որպես անմոռանալի նվեր: Իմիջիայլոց, տարբեր ժամանակներում ես և Մեսսին Արգենտինայում հանդես ենք եկել նույն թիմում` «Նյուելզ Օլդ Բոյզ»-ում»,- հայտնել է պաշտպանն իր ակումբի պաշտոնական կայքին:








































