Սիրիայի տարածքում գործող ապստամբները գրավել են հատուկ նշանակության ուժերի ռազմաբազան, որը տեղակայված է Հալեպ քաղաքի և թուրքական սահմանի միջև: Ինչպես հաղորդում է Interfax-ը, ռազմաբազան գտնվում է Հալեպից 25 կմ հեռավորության վրա ընկած Օրում Ալ-Սուղրա բնակավայրի մոտ:
Բացի այդ, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են, որ գերեվարել են սիրիական բանակի շուրջ 18 զինծառայողի և 15 տանկ:









































