Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ ընթացիկ հարյուրամյակի ավարտին ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կարող է ավելանալ 4 աստիճան ցելսիուսով, եթե կլիմայական փոփոխությունները դադարեցնելուն ուղղված նոր միջոցառումներ չձեռնարկվեն: Այս մասին գրում է BBC-ն:
Իր զեկույցում կազմակերպությունը հաղորդում է, որ աշխարհը կարող է բախվել ծովի մակարդակի բարձրացման, սննդամթերքի սղության և եղանակի ծայրահեղ փոփոխությունների, ինչի հետևանքով կտուժեն մեծամասամբ աղքատ երկրները:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 3 աստիճան Ցելսիուսով ջերմաստիճանի բարձրացումը հավանաբար տեղի կուենա, նույնիսկ եթե աշխարհի բոլոր երկրները կատարեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտավորությունները:








































