Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը 2010 թվականին լրագրողի անօրինական ձերբակալության համար որպես փոխհատուցում 100 հազար ռանդ (12 հզ դոլար) կվճարի: «Ներքին գծերի նախարար Նատի Մտետվան խոստավանել է, որ «Սենդի Թայմսի» լրագրղ Մզիլիկազի վա Աֆրիկայի ձերբակալությունն ապօրինի է եղել, և համահաձայնել է նրան 100 հազար ռանդի չափով փոխհատուցում վճարել»,- հաղորդել է կիրակնօրյա թերթի գլխավոր խմբագիր Ռեյ Հարթլին:
Վա Աֆրիկան եղել է աղմկալի սկանդալի հետաքննության համահեղինակը՝ փորձելով պարզել զգալի բարձրացված գնով (500 մլն ռանդ) Պրետորիայում ոստիկանության կենտրոնակայանի համար նոր հաստատության վարձակալության հանգամանքները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Լրագրողի դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել, այդ իսկ պատճառով «Սենդի Թայմսը» կարծում է, որ նա դարձել է ոստիկանության կողմից բացահայտ ահաբեկման զոհ: Դա լայնամասշտաբ հարձակում էր կոռուպցիայի դեմ պայքարում խոսքի ազատության նկատմամբ: Մեզ հաճելի է, որ նախարարը խոստովանել է ձերբակալության անօրինությունը, սակայն ոչ մի գումար չի կարող փոխհատուցել լրագրողին հասցված ցավն ու մտատանջությունները»,- հայտարարել է «Սենդի Թայմսի» գլխավոր խմբագիրը:









































