Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների առաջնորդները Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի գագաթնաժողովում մարդու իրավունքների հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Փասթաթղթի քննադատներն, այդ թվում նաև Վաշինգտոնը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, խնդրել են հետաձգել ընդունումը:
Հռչակագրի տեքստը, նշում է Reuters-ը, սկսվում է «Բոլոր մարդիկ ազատ և իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով հավասար են ծնվում»: Փաստաթղթում նշվում է, որ բոլոր քաղաքացիներն օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունեն և որ խոցելի խմբերը (կանայք, փոքրամասնությունները, հաշմանդամները և ներգաղթյալները) ունեն «անօտարելի» իրավունքներ և ազատություններ:
Միաժամանակ հռչակագրում նշվում է, որ քաղաքացիների իրավունքները պետք է վերաբերվեն նրանց կողմից «համապատասխան պարտականություններ» կատարելուն: Մարդու իրավունքները, ինչպես նշվում է փաստաթղթում, պետք է «վերանայվեն տարածքային և ազգային համատեքստում»։
Հռչակագրի տեքստը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կողմից արդեն 5 տարի է, ինչ քննարկվում է:
Այս ասոցիացիան հիմնադրվել է 1967 թվականին, դրանում ընդգրկված են Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալազիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը և Վիետնամը։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկրներում ապրում է 600 միլիոն մարդ:








































