Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխի հանդեպ 6:2, 6:3, 7:5 հաշվով առավելության հասնելուց հետո խոսել է մրցավեճի մասին:
«Գոհ եմ իմ խաղից: Կենտրոնացած էի ու կարողացա ագրեսիվ խաղ ցույց տալ: Ինձ հաջողվեց լավ մեկնարկել հանդիպումը, գուցեև հենց դա էր վճռորոշ: Հաջող խաղ անցկացրի»,- Ֆերերի խոսքերն է մեջբերում AP-ն:







































