Թաիլանդում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման պատճառով ուղևորատար գնացքը դուրս եկել երկաթգծերից: Ռումբը տեղադրած ապստամբների և երկաթուղին պահպանող զինվորների միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով երկու զինվոր է զոհվել: Գրոհայիններին հաջողվել է թաքնվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ևս 15 զինվորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, այսօր պաշտոնական այցով Թաիլանդ կժամանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:









































