Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

22 տարի առաջ անկախություն ձեռք բերած պետությունը ձեռքը պարզած գումար է խնդրում. Կարինե Խոդիկյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամեն տարի հեռուստամարաթոն է կազմակերպում: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 22-ին:Հիմնադրամից տեղեկացանք, որ այս անգամ հավաքված ամբողջ գումարը ծախսվելու է Արցախում հիվանդանոցներ, բուժկետեր և այլ նմանատիպ հաստատություններ բացելու համար. «Եթե բարերարներիցորևէ մեկն ուզենա կոնկրետ այլ բանի համար գումար փոխանցել, ապա մենք գումարը կծախսենք նրա ցանկությունը հաշվի առնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հիմնադրամի աշխատակից Գևորգ Գևորգյանը:

Խոսելով Հիմնադրամի գործունեության մասին` դրամատուրգ, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշեց, թե ցավալի է, որ 22 տարվա անկախության պատմություն ունեցող պետությունը ձեռքը պարզած գումար է խնդրում.«Անկախության արդեն 22-րդ տարին է, և տրամաբանորեն Հայաստանը պետք է այն աստիճանի ինքնուրույն իր ոտքերի վրա կանգնած լիներ, հայրենիքի զգացողություն ունենար, որ ձեռքը պարզած հույս չունենար, թե դրսից ով ինչքան փող է տալու, որ ինքն իր երկիրը կառուցի կամ պահի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը շատ կարևոր էր պատերազմի տարիներին, անհրաժեշտ էր, որովհետև ինքներս չէինք կարողանում ոտքի վրա կանգնել: Ես կարծում եմ, որ մի պետություն, որ 22 տարի է իբր անկախ է ու իր հույսը դրել է, որ դրսից պետք է փող ստանա, որ ինչ-որ բարի գործ անի, այստեղ արդեն կամաց-կամաց մարաթոն կազմակերպելը փոխվում է գումար խնդրելու լացի»,-եզրափակեց Կ. Խոդիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում