Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Աիտոր Կարանկան «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկ Բիլբաո» խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Հիշեցնենք՝ խաղն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 5:1:
«Իսպանիայի առաջնությունն անհաջող խաղալ թույլ չի տալիս: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել՝ ուղղելով փոքրիկ թերությունները:
Խաղի մեծ մասն անցավ բարձր տեմպի պայմաններում: Այոʹ, երբ երրորդ գոլը խփեցինք, դրանից հետո ընդունեցինք մեկ գոլ մեր դարպասը, և խաղը դարձավ ավելի վտանգավոր, երբ երկրորդն ընդունելու հնարավորություն կար: Վտանգավոր էր. դրա մասին մենք ընդմիջմանը խոսեցինք: Երկրորդ խաղակեսում պաշտպանությունում մենք խաղացինք համախմբված՝ թիմի պես, իսկ երբ պաշտպանվում ես ամբողջ թիմով ու ամբողջ թիմով հարձակվում, հաղթանակն ուղեկցում է քեզ:
Թիմի ամենալավ կողմն այն էր, որ մեկ շնչով խաղաց մինչև խաղի վերջ: Այլևս սխալներ թույլ տալու իրավունք չունենք»,- իսպանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Կարանկան:









































